Առաջադրանք

1.Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Հաց ուտելուց լեզուն կծեց:

Անգլեր են լեզուն ամենապետքական լեզուներից է ամբողջ աշխարհում:

2.  Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Օդն այստեղ շատ մաքուր է:

Օդ չկա այստեղ շնչելու:

Օդը պղտորում ես դուրս արի։

3. Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: 

Երեսիդ հետքեր են մնացել:

Իրական երեսդ ցույց տուր:

Ինչ երես առած տղա էր:

Բոլորը երես թեքեցին քեզանից:

4. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում-գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները հիացել-սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում-դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից-անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա-հայտնվեց:

Ջրի ամենափոքրիկ շիթերից-կաթիլներից անգամ հողի վրա բոցկլտում -վառվռում են խոտի վառ կանաչ-զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը-վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել-անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի-պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա-կտրվի:

5. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար-երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար-ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է տվել-վճարել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ-երբևէ ծախված-վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին-գնահատվել է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին-թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ-ընթացքում:

6. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է-Հերիք է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք-տեսներ, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն-ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել-տեսել է դեռևս 1620 թվականին-թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած-ենթադրություն առաջ քաշեց-հաստատեց որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական-ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

7. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Թագավորի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան եկել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ ու մուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու զվարճանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լույսը բացվել է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան երեկո դռանը նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

—Թե ուզում եք, որ չմեռնեմ,-ասում է արքան-գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ ըմպեմ ու ոտքի ելնեմ:

8. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված-սրահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված-վշտացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին-հրապուրեցին:

Որոշել էր անպայման գրավելնվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու-կառուցելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել-շինել:

9.  Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության պատրվակով(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել:(պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ դրդեց (մղեց, դրդեց) այդ արարքին:

Թողեց (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

10. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Оставьте комментарий